Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը Փաշինյանի Մոբի Դիկն է

Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը Փաշինյանի Մոբի Դիկն է
26.06.2023 | 20:47

Հիշեք, 2018-ին Փաշինյանն ինչպիսի համազգային վստահություն էր վայելում ու ոնց մսխեց այն: ՈՒ Աշոտյանի ամեն գրառումը, հարցազրույցն ու ուղիղ եթերը հերթական մեխն էր մխում փաշինյանական խունտայի քաղաքական դագաղի մեջ:

Ինչպե՞ս է սա կապված Փաշինյանի սևեռուն մտքերի և Աշոտյանի կալանավորման հետ:

ՈՒղիղ կապ կա. Աշոտյանն այն գործիչներից է, ում խոսքը հաճախ ուղղված էր հենց այն մեծաթիվ մարդկանց, ով 2018-ին տարբեր պատճառներով մասնակցել է փաշինյանական իշխանազավթմանը:

Ավելին, վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ Աշոտյանի և իր նման այլ գործիչների խոսքը տեղ է հասել: Փաշինյանի վարկանիշը ցեխերի մեջ թավալ է տալիս: Ճիշտ է, ընդդիմության վարկանիշն էլ այնպես չէ, որ շատ բարձր է, բա՞յց…

Բայց դա մի կողմ:

Ես լեգիտիմ իրավունք ունեմ կասկածելու, որ Աշոտյանի գործունեությունը Հայաստանից դուրս նիկոլենց համար մի այլ կարգի գլխացավանք է:

Սրանք գնում են տարբեր միջազգային հարթակներ ու ինչքան ուժ ունեն հրաժարվում են Արցախի անվտանգության երաշխավորի դերից (ինչն, ի դեպ, ՀՀ Սահմանադրությամբ է նախատեսված), իսկ Արմեն Աշոտյանը նույն միջազգային հարթակնրում առաջ է մղում Արցախի շահերը: Նիկոլը հենց մի տեղ բերանը բաց է անում ու իր ոճի մեջ հակահայկական բարբաջանք է դուրս տալիս, Աշոտյանը բերանին գալիս է:

ՈՒ Աշոտյանի ամեն խոքսի համար, կարծում եմ, Նիկոլը Ալիևից յոդով հոգնա էր ստանում, քանի որ Փաշինյան-Ալիև պասերով խաղի արդյունավետությունը զգալի նվազում էր Աշոտյանի անդրադարձերից հետո:

Այս ամենը նրա համար եմ գրում, որ էլ ոչ մեկի մոտ կասկած չմնա այն մասով, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է: Նա հիմա կալանքի տակ է բացառապես Արցախն ու Հայաստանը ոչնչացնելու Փաշինյանի և Ալիևի համատեղ պլանները խափանելուն ուղղված գործունեության պատճառով:

Էն սպիտակ թելով կարած քրեական գործը, որ մոգոնել են Աշոտյանի դեմ, ուղղակի անլուրջ է, դրա համար էլ Աշոտյանին կալանավորել են ոչ թե գործի քննության ընթացքում բացահայտված փաստերի հիմա վրա, այլ իբր երկիրը չլքելու խափանման միջոցը խախտելու համար: Այսինքն՝ անհիմն ու անբարոյական հիմնավորմամբ մարդուն ուղղակի լռեցնելու փորձ, որն ապարդյուն էր, քանի որ նույնիսկ Նուբարաշենից Աշոտյանը բմբլեց Փաշինյանի ելույթը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում:

Նիկոլ, դու լավ կանես «Մոբի Դիկ» վեպը կարդաս, նավապետ Աքաաբի ճակատագիրը հեչ լավ չդասավորվեց…

Սամվել ԱՎԱԳՅԱՆ

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ